Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ։
Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նիստը նշանակվել է հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում։
Հիշեցնենք՝ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է փաստաթղթերի կեղծման, խոշոր հափշտակության, խարդախության համար։